Home / Հայաստան / Համաներմամբ ազատ է արձակվել 455 դատապարտյալ

Համաներմամբ ազատ է արձակվել 455 դատապարտյալ

Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 16-ի դրությամբ արդեն իսկ ազատ է արձակվել 455 դատապարտյալ:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ համաներման կիրառման ընթացքում կրճատվել է 54 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 53-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 107-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 43-ը, կրճատում 3,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» – ազատ է արձակվել 52-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 23-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 6:
Tekali Taxi