Home / Հայաստան / Վրացիների առաջարկը պատգամավորին հիշեցրել է հայ-թուրքական գործընթացը

Վրացիների առաջարկը պատգամավորին հիշեցրել է հայ-թուրքական գործընթացը

ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Գարեգին Բ Կաթողիկոսի այցը Վրաստան գնահատել է պատմական, սակայն միևնույն ժամանակ նշել, որ այն բացասական հետևանքներ է ունեցել: Այս մասին Թորոսյանն ասել է այսօր լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ:

«Կաթողիկոսի այցը պատմական էր, քանի որ 1905 թվականից ի վեր Ջավախք որևէ հայ կաթողիկոս չէր այցելել: Շատ ոգևորիչ էր վրացահայ համայնքի համար, ջավախահայության համար, տանսյակ հազարավոր մարդիկ դիմավորել են կաթողիկոսին: Այդ այցը նոր լիցք հաղորդեց ջավախահայությանը»,- ասել է Թորոսյանը:

Մյուս կողմից, պատգամավորը նշել է, կաթողիկոսի այցն իր հետ բացասական հետևանքներ է բերել. «Մեզ համար անակնկալ էր վրացական կողմի ներկայացրած կոմյունիկեի տեքստը: Այս տեքստով պարզ էր դառնում, որ վրացական կողմը ուզում է փակուղի տանել գործընթացը: Մեզ համար անընդունելի, չհիմնավորված են վրացական կողմի առաջարկները»:

Թորոսյանը թվարկել է կոմյունիկեում առկա դրույթները, որոնց համաձայն` վրացական կողմն առաջարկում է, որ Հայ Առաքելական եկեղեցին նույն կարգավիճակն ունենա Վրաստանում, ինչ որ Վրացական եկեղեցին Հայաստանում:

«Չի կարելի այդ հարցը նույն հարթության վրա դնել: Վրաստանում ապրում է մի քանի հարյուր հազար հայ, իսկ Հայաստանում գրեթե վրացական համայնք չկա», – ասել է Թորոսյանը:

Նա նշել է կոմյունիկեում առկա ևս մեկ դրույթ, որը վերաբերում է վիճելի եկեղեցիներին.

«Նրանք պնդում են, որ Հայաստանում գործող 5 եկեղեցիներ վրացական են, մինչդեռ այդ եկեղեցիների տարածքում գոնե մեկ ապրող վրացի չկա»:

Կոմյունիկեի մեջ կար նաև կետ, համաձայն որի պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը կքններ եկեղեցիների պատկանելության հարցը: Այս հանձնաժողովը Թորոսյանը համեմատել է Թուրքիայի առաջարկած պատմաբանների հանձնաժողվի հետ, քանի որ այն ի սկզբանե նշանակում է կասկածի տակ դնել փաստերը:

Tekali Taxi