Home / Հայաստան / Պուտինին ու Օբամային կարելի է տեսնել Մոսկվայի էրոտիկ թանգարանում (ՖՈՏՈ)

Պուտինին ու Օբամային կարելի է տեսնել Մոսկվայի էրոտիկ թանգարանում (ՖՈՏՈ)

Հինգշաբթի` հունիսի 16-ին, Մոսկվայում բացվել է Ռուսաստանում առաջին և աշխարհում ամենամեծ թանգարանը մեծերի համար, որը հենց իր բովանդակությանը համարժեք կերպով էլ կոչվում է` «Էրոտիկայի թանգարան կետ G»: Իր մեծությամբ թանգարանն առաջ է անցել Բեռլինի, Փարիզի, Նյու Յորքի, Ամստերդամի, Բարսելոնայի նմանատիպ թանգարաններից, հայտնում է Newsru.com-ը:

Թանգարանում կարելի է հանդիպել հին չինական, հնդկական և ճապոնական փորագրություններ, տիբեթական սրբապատկերներ, հայտնի մարմնավաճառ Ժոզեֆինա Մուտցենբահերին նվիրված ավստրիական արծաթյա մեդալներ, էրոտիկ քանդակներ Կոտ դ´Իվուարից, գրքեր, կոմիքսներ, հնամյա սեքս-խաղալիքներ, ժամանակակից սեքս-ինդուստրիայի նվաճումները, այդ թվում` աշխարհի ամենաթանկ սեքս տիկնիկներն ԱՄՆ-ից:

Թանգարանում կարելի է նաև բազմաթիվ ռեալիստական քանդակներ տեսնել, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պատկերները: Իսկ կինոսրահում նոն-ստոպ ռեժիմով կցուցադրվի «Սեքսը ԽՍՀՄ-ում» ֆիլմը:

Այստեղ կարելի է գտնել «հիպերմարկետ մեծերի համար» և «Էրոտիկ սրճարան»` համապատասխան կահավորված:

Tekali Taxi