Home / Հայաստան / 70-ամյա կնոջը բռնաբարած տղամարդուն մահապատժի ենթարկեցին

70-ամյա կնոջը բռնաբարած տղամարդուն մահապատժի ենթարկեցին

Ամերիկյան Ալաբամա նահանգում հունիսի 16-ին մահապատժի են ենթարկել Էդդի Դյուվալ Փաուելին, ով դատապարտվել էր 70-ամյա կնոջ բռնաբարության և սպանության մեջ, հայտնում է Reuters-ը:

Վճիռը իրագործվել է ներարկման միջոցով: Մինչ այդ Փաուելը մահապարտների խցում է եղել 12 տարի: Հանցագործի փաստաբանները փորձում էին ապացուցել իրենց պաշտպանյալի հոգեկան անլիարժեքության փաստը, սակայն դատարանը չի ընդունել այդ փաստարկները:

Հանցագործությունն իրականացվել էր Փաուելի կողմից 1995 թվականի մարտի 25-ին: Հետաքննության նյութերում նշվում է, որ հանցագործը հարձակվել է զոհի վրա նրա տանը, որը մի փողոց այն կողմ էր գտնվում այն տանից, որտեղ Փաուելն ապրում էր ընկերոջ հետ: Բռնաբարությունից և սպանությունից հետո, հանցագործը տանից թանկարժեք զարդեր և գումար է գողացել:

Մահապատժի իրագործումից առաջ Փաուելը ներողություն է խնդրել այն ցավի համար, որ իր արարքով պատճառել է իր և մահացածի ընտանիքին, ինչպես նաև նահանգի մյուս բնակիչներին: Նա հայտարարել է, որ հաշտվել է իր և Աստծո հետ:

Tekali Taxi