Home / Հայաստան / «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում չարաշահումներ են բացահայտվել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում չարաշահումներ են բացահայտվել

2011 թվականի սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն նշանակված Եվգենի Բիբինն ընկերությունում ուսումնասիրություններ է անցկացրել, որի արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Հրապարակը» նշում է, որ 2007-2010թթ. ժամանակահատվածում իրականացվող Ճապոնիայից ստացած վարկից 34 միլիոն դոլար նախատեսված է եղել 32 ենթակայան վերանորոգելու համար, սակայն, ըստ բացահայտումների, վերանորոգվել է ընդամենը 14-ը: Տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանին պատկանող «Էներգոչափ» ՓԲԸ-ին  շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառվել է Նորքում գտնվող 4 հարկանի շենքն իր ամբողջ տարածքով: ՀԷՑ-ին պատկանող մի քանի այլ շինություններ նույնպես «կոպեկներով» սեփականաշնորհվել է ու վաճառվել «Էկտրեկ» ընկերությանը:

Օրաթերթը գրում է, որ փոխտնօրեն Կարեն Դարբինյանը, ում անվան հետ կապում են վերոնշյալ չարաշահումները, այս ընթացքում արձակուրդում է գտնվում:

Tekali Taxi