Home / Հայաստան / ԱԱԾ-ն առգրավում է օլիգարխների ապօրինի մեքենաները

ԱԱԾ-ն առգրավում է օլիգարխների ապօրինի մեքենաները

Վերջին օրերին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են «հավաքագրել» օլիգարխներին պատկանող այն ավտոմեքենաները, որոնք Հայաստան են հասել ապօրինի ճանապարհով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Խոսակցություններ կան, որ ԱԱԾ «տուգանային հրապարակում» են հայտնվել անգամ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաները: Նույն իրավիճակում է հայտնվել մեկ այլ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին սպասարկող ավտոմոբիլային անձնակազմը: Նրանից էլ ԱԱԾ-ն առգրավել է չորս մեքենա», – գրում է օրաթերթը` հավելելով, որ ավտոմեքենաների «որսն» ԱԱԾ-ն դեռևս չի ավարտել:

Tekali Taxi