Home / Հայաստան / Մարոկոյի թագավորը որոշել է կիսել իշխանությունը հեղափոխությունից խուսափելու համար

Մարոկոյի թագավորը որոշել է կիսել իշխանությունը հեղափոխությունից խուսափելու համար

Մարոկոյի թագավոր Մոհամեդ 6-րդը ելույթով է հանդես եկել` ներկայացնելով սահմանադրական բարեփոխումների ծրագիր, որը կոչված է թույլ չտալու հերթական արաբական հեղափոխություն:

Միապետը հայտարարել է, որ իր կողմից ներկայացված բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական ինստիտուտ ձևավորել, պաշտպանել մարդկանց իրավունքները և կարծիքի արտահայտման ազատություն երաշխավորել, հայտնում է BBC-ն:

Այն առաջարկները, որոնք հանրաքվեի կդրվեն 2011 թվականի հուլիսի 1-ին, նախատեսում են վարչապետին և խորհրդարանին լայն լիազորություններով օժտել, ինչպես նաև բերբերական լեզվին արաբերենի հետ հավասար պետական լեզվի կարգավիճակ շնորհել:

Այս բարեփոխումների ծրագիրը միտում ունի կասեցնել Հյուիսային Աֆրիկայում բռնկված բողոքի ակցիաների տարածումը Մարոկոյում:

Սակայն տեղի շատ ակտիվիստներ թերահավատորեն են մոտենում թագավորի հայտարարություններին, քանի որ միապետության 4 դարյա գոյության ընթացքում Մարոկոյում նման խոստումները այնքան էլ հաճախ չեն կյանքի կոչվել:

Tekali Taxi