Home / Հայաստան / Facebook-ն օգնել է գտնել գողացված հեծանիվը

Facebook-ն օգնել է գտնել գողացված հեծանիվը

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսության բնակիչ Սայմոն Մալհոլն իր գողացված հեծանիվը գտել է Facebook սոցիալական կայքի միջոցով, հայտնում է BBC News-ը:

Մալհոլի հեծանիվը գողացել էին հենց իր տան մոտից, քանի ոչ տերը փական վրան չէր դրել: Սակայն գողության պահը ֆիքսել էր տեսահսկման սարքը, որը Մալհոլը տեղադրել էր տան վրա նախկինում տեղի ունեցած կողոպուտի անհաջող փորձից հետո: Ոստիկանությանը ներկայացրած դիմումից հետո, տուժածը որոշել է զուգահեռաբար փորձել անձամբ գտնել կորցրածը:

Նայելով տեսախցիկի կողմից արված տեսագրությունը` Մալհոլն ընտրել է այն կադրերը, որոնց վրա երևում է հանցագործը, և փոխանցել ընկերոջը, որպեսզի  վերջինս Facebook-ում հրապարակի նկարները: Շուտով մի կին մեկնաբանություն է թողել, թե կողոպուտի օրը նման մի դեռահասի տեսել է հեծանիվով: Հարցաքննելով ականատեսին` Մալհոլը նրա նկարագրությամբ գտել է հեծանվի գողի տունը, որտեղ էլ հայտնաբերել է գողացված փոխադրամիջոցը: 13-ամյա դեռահասը սկզբում պնդել է, որ պարզապես գտել է այդ հեծանիվը փողոցում, սակայն վերջիվերջո խոստովանել  է իր մեղքը:

Tekali Taxi