Home / Հայաստան / Ռուս Ուղղափառ եկեղեցին պատրաստում է Մահմեդականների վարչության նախագահի այցը Երևան

Ռուս Ուղղափառ եկեղեցին պատրաստում է Մահմեդականների վարչության նախագահի այցը Երևան

Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստվում է նոյեմբերի 28-ին ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստ անցկացնել Երևանում: Եկեղեցին կրկին օրակարգ է մտցրել Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի երևանյան այցելության հետ կապված հարցը:

«Սա պատմական այց կլինի, այնպես, ինչպես Գարեգինն այցելեց Բաքու»,- ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կրոնի աշխարհագրության կենտրոնի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոման Սիլանտևը:

Ըստ «Ինտերֆաքսի»` եկեղեցու ներկայացուցիչը նշել է, որ Գարեգին Բ-ի` 2010 թվականի ապրիլին Բաքու կատարած այցը և այս տարվա նոյեմբերին Փաշազադեի սպասվելիք այցը Երևան իսկապես պատմական իրադարձություններ են:

«Կարծում եմ, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հակամարտության կարգավորման նոր փուլ կսկսվի: Կրոնական դիվանագիտության դերը մեծանում է, ի դեպ ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում հոգևոր առաջնորդների ձայնն ավելի ու ավելի լսելի է դառնում»,- ընդգծել է Սիլանտևը:

Tekali Taxi