Home / Հայաստան / Երեխաները «կավճեցին» Ազատության հրապարակը

Երեխաները «կավճեցին» Ազատության հրապարակը

Հունիսի 18–ին, ժամը 19:00–ին «Թափառող կենդանիների պաշտպնության կենտրոնի» նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել էր կավճանկարչություն «Իմ սիրելի կենդանին» խորագրի ներքո։

Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ երեխաներ իրենց  ծնողների հետ, ովքեր գետնի վրա նկարում էին տարբեր կենդանիների, ինչպես նաև բնության տեսարաններ:

Տարածած հաղորդագրության մեջ ակցիայի կազմակերպիչները նշում են, որ շատ են կարևորում նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ «դրանք կնպաստեն փոքրիկների մոտ և հասարակության շրջանում կենդանիների նկատմամբ դրական ու բարի վերաբերմունքի առաջացմանն ու զարգացմանը»։

Ակցիային մասնակցել են երեխաներ տարբեր մանկատներից, ինչպես նաև «World vision» միջազգային կազմակերպությունից, Շենգավիթի պատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչական խմբից և «Մշակույթի տուն» կազմակերպությունից։

Միջոցառման ավարտին բոլոր երեխաներին շնորհակալագրեր են հանձնվել։

Tekali Taxi