Home / Հայաստան / Յուրա Մովսիսյանի թիմը կրկին հաղթում է (ՏԵՍԱԱՆՅՈՒԹ)

Յուրա Մովսիսյանի թիմը կրկին հաղթում է (ՏԵՍԱԱՆՅՈՒԹ)

Երեկ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ակումբը՝ «Կրասնոդարը» հանդիպել էր «Կուբանին»:

Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբի Կրասնոդար քաղաքի առաջին դերբին անցավ լարված պայքարում: Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում, երբ 56-րդ րոպեին մրցավար Սուխինան կասկածելի 11-մետրանոց նշանակեց և դաշտից հեռացրեց «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Տուբիչին, ով Ցորաևի հետ պայքարում սահանկումով դուրս էր բերել գնդակը:

«Կուբանի» հարձակվող Տրաորեի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձոցից, իսկ 67-րդ րոպեին «Կրասնոդարը» պատժեց մրցակցին. Դրինչիչը գնդակը խլեց Տլիսովից և 25 մետրից կատարած հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի ձախ անկյունը՝ ամրագրելով հաղթական հաշիվը՝ 1:0:

Յուրա Մովսիսյանը խաղի ընթացքում մեծ ծավալի աշխատանք կատարեց առջևի գծում և դարպասը գրավելու 2-3 հնարավորություն ստացավ: Առաջին խաղակեսի 33-րդ րոպեին նա անհատական անցում նախաձեռնեց, շրջանցեց Իգոր Արմաշին՝ դուրս գալով հարվածային դիրք, սակայն «Կուբանի» դարպասապահ Բուլդակովը ոտքով հետ մղեց գնադակը հայաստանցի ֆուտբոլիստի հարվածից հետո: Երկրորդ կեսում նա, տուգանային հրապարակում ձախ եզրից փոխանցում ստանալով, փորձեց ընթացքից հարված կատարել, սակայն գնդակը շեղ ընթացավ:

81-րդ րոպեին Մովսիսյանը գնդակը խլեց Նեից, շրջանցեց ևս մեկ պաշտպանի և 20 մետրից ուժեղ հարված կատարեց՝ գնդակը հորիզոնական դարպասաձողից մի փոքր բարձր ընթացավ: Անմիջապես այդ պահից հետո Մովսիսյանը փոխարինվեց:

Երրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Կրասնոդարն» այժմ ունի 20 միավոր: Մովսիսյանի թիմը հանգրվանել է 9-րդ հորիզոնականում, առաջատարին՝ ԲԿՄԱ-ին «Կրասնոդարը» զիջում է 8 միավոր:

Tekali Taxi