Home / Հայաստան / Ընդդիմադիր գործիչները ԱՄՆ-ում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ընդդիմադիր գործիչները ԱՄՆ-ում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 17-ին Գլենդեյլի «Սթարզ» թատրոնում, Միացյալ Նահանգներում և ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և «Ժամանակ» օրաթերթի ու «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի ամերիկյան գրասենյակը:

Հանդիպման ընթացքում հնչեցրած իր ելույթում Արման Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան և ՀԱԿ հետագա անելիքներն ներկա գործընթացներում:

Հյուրերը պատասխանել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին, ընդդիմության հետագա անելիքներին, Հայաստանում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացներում հայկական սփյուռքի անելիքներին ու խնդիրներին  առնչվող հարցերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 11-ին, Գլենդելի «Սթարզ» կինոթատրոնում ցուցադրվել էր Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի 2008 թվականի մ արտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմը:

Tekali Taxi