Home / Հայաստան / Բանակից զորացրվածների համար մագիստրատուրայի ևս 42 անվճար տեղ է հատկացրել

Բանակից զորացրվածների համար մագիստրատուրայի ևս 42 անվճար տեղ է հատկացրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում 42 պահուստային և թափուր մնացած տեղեր կհատկացվեն:

Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:

Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ:

Tekali Taxi