Home / Հայաստան / Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են հեռախոսով

Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են հեռախոսով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Նշենք, որ նույն օրը Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին պետք է կայանար Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է:

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հայաստանյան այցելությունը հետաձգվել է, քանի որ հյուրընկալող երկիրը դեռ չի պատրաստել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին երկու երկրների միջև»,- IRNA գործակալությանն այցելության հետաձգման պատճառը բացատրել էր Իրանի նախագահի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հասան Սալեհ-Մարամին:

Պաշտոնյայի խոսքով` Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան կայցելի այն ժամանակ, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն:

Tekali Taxi