Home / Հայաստան / Մայիսի 27-ից համաներմամբ ազատ են արձակվել 466 դատապարտյալ

Մայիսի 27-ից համաներմամբ ազատ են արձակվել 466 դատապարտյալ

Մայիսի 27-ից սկսված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 17-ի դրությամբ արդեն ազատ են արձակվել 466 դատապարտյալ, հաղորդում է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Նշենք, որ այդ ընթացքում կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8

«Սևան» – ազատ է արձակվել 56-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 24-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:

Tekali Taxi