Home / Հայաստան / Ստամբուլը դիմավորեց Կրիշտիանու Ռոնալդուին

Ստամբուլը դիմավորեց Կրիշտիանու Ռոնալդուին

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրբաթ օրվանից գտնվում է Թուրքիայում, որտեղ մեկ շաբաթյա հանգիստ կանցկացնի:

Ռոնալդուն Թուրքիա է ժամանել իր ընկերուհի` Իրինա Շեյկի և գործակալ Ժորժի Մենդիշի հետ` «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախագահ Յիլդիրիմ Դեմիորենի հրավերով:

Ինչպես հաղորդում է Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուների կայքը, շաբաթ օրը պորտուգալացին այցելել է Ստամբուլի կենտրոնական Իստիկլալ փողոց և մասնակցել նոր առևտրի կենտրոնի բացման արարողությանը, ինչն իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում:

Հարյուրավոր երկրպագուներ շրջափակել են Ռոնալդուի մեքենան, տասնյակ ֆոտոլրագրողներ չեն հեռացել Ռոնալդուից մոտ երկու ժամվա ընթացքում:

Լրագրողները Ռոնալդուին հարց են ուղղել` արդյոք նա մի քանի տարի հետո կարող է հանդես գալ «Բեշիքթաշում»:

«Չգիտեմ, գուցե», – Ռոնալդուի պատասխանն է փոխանցում ֆուտբոլիստի երկրպագուների կայքը:

Նշենք, որ այսօր Ռոնալդուն մեկնել է Բոդրում հանգստավայր, որտեղ սկսել է իր շրջագայությունը շքեղ զբոսանավի վրա:

Tekali Taxi