Home / Հայաստան / Վիկտոր Ցոյի ծնունդը կնշեն Երևանում

Վիկտոր Ցոյի ծնունդը կնշեն Երևանում

Հունիսի 22-ի երեկոյան Երևանի «Ընկերներ» ակումբում հայաստանցի երկրպագուները կնշեն խորհրդային ռոք-երաշիշտ Վիկտոր Ցոյի ծննդյան օրը:

Facebook սոցիալական ցանցում ստեծված խումբը բոլորին հրավիրում են մասնակցել միջոցառմանը:

«Մենք փոփոխություն ենք պահանջում… Ժամանակներն անցնում են, սակայն Վիկտոր Ցոյի երգերը միշտ արդիական են մնում»,- գրում են էջի ստեղծողները:

Նշենք, որ Ցոյին նվիրված երեկոյին վերջինիս երգերը կկատարի հայկական Another Story («Այլ պատմություն») խումբը, որը Հայաստանում հայտնի է Ցոյի երգերի կատարմամբ:

Վիկտոր Ցոյը ծնվել է 1962 թվականի հունիսի 21-ին, մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին:

Tekali Taxi