Home / Հայաստան / ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն սպասում են Ռոբերտ Քոչարյանի՞ հրահանգին

ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն սպասում են Ռոբերտ Քոչարյանի՞ հրահանգին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի (քննարկվելու են հիմնականում տնտեսական հարցեր – Epress.am) գումարումից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ժողով է անելու, որի ժամանակ պետք է որոշվի, թե ինչ են պատասխանելու ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմության և իշխանության միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցերին: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» («ՀԺ») օրաթերթը` հղում կատարելով կուսակցությունում իր աղբյուրների վրա:

ԲՀԿ-ն մինչ այժմ տվյալ թեմայով միայն ընդհանուր հայտարարություններ է արել` նշելով, որ ողջունում է երկխոսությունը` խուսափելով, սակայն, ավելի կոնկրետ հարցերի պատասխանելուց:

Օրաթերթը գրում է, որ ԲՀԿ-ն քննարկում է նաև հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես գալու հարցը:

Նման հարց է քննարկում նաև Հայ Հեղափոխական դաշնակցությունը: «ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին որոշ ՀՅԴ-ականներ հավաքվել են Աշտարակի ձորում և շուրջ երեք ժամ քննարկել են այդ հարցը:

«ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից կլինի՞ ի վերջո հայտարարություն դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ սույն ուժերը հրահանգի են սպասում Ռոբերտ Քոչարյանից», -եզրափակում է օրաթերթը:

Tekali Taxi