Home / Հայաստան / ՀՀԿ փոխնախարար փորձում է որդուն աշխատանքի տեղավորել պատգամավորական մանդատի համար

ՀՀԿ փոխնախարար փորձում է որդուն աշխատանքի տեղավորել պատգամավորական մանդատի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախարար Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որպեսզի Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի իր որդին` ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, հաղորդում է «168 ժամ» պարբերականը: Նշենք, որ վերջերս այդ պաշտոնից ազատվել է ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանը:

«Եթե Գալուստ Սահակյանին հաջողվի իր տղային «տեղավորել» այդ պաշտոնում, ապա նա միանգամից կլուծի նաև հաջորդ գումարման ԱԺ-ում իր մանդատի հարցը, քանի որ իշխանությունները Գալուստ Սահակյանին հասկացրել են, որ Սահակյաններից միայն մեկին է հնարավորություն տրվելու մտնել խորհրդարան». – գրում է պարբերականը:

Tekali Taxi