Home / Հայաստան / Գարեգին Բ-ն չի պատասխանում Վրաց պատրիարքին

Գարեգին Բ-ն չի պատասխանում Վրաց պատրիարքին

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարգեգին Բ-ն չի մեկնաբանում վրաց պատրիարք Իլիա 2-րդ-ի` իր մասին արված հայտարարությունը` հաշվի առնելով վերջինիս տարիքն ու փորձառությունը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Էջմիածնի դիրքորոշումն է հայտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը հունիսի 19-ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել էր, որ Գարեգին Երկրորդը երիտասարդ է, և, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի:

«Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է», – ասել էր պատրիարքը:

Tekali Taxi