Home / Հայաստան / Թունիսի նախկին նախագահը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թունիսի նախկին նախագահը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թունիսի դատարանը պաշտոնանկ արված նախագահ Զին բեն Ալիին և նրա կնոջը` Լեյլա Տրաբելսիին 35 տարվա ազատազրկման է դատապարտել և 66 մլն դոլարի տուգանք նշանակել:

Բեն Ալին և նրա ընտանիքը փախել են Սաուդյան Արաբիա, այդ իսկ պատճառով դատական լսումներն առանց մեղադրյալների էին ընթանում, հայտնում է BBC-ն:

Դատավոր Տուհամի Հաֆիի խոսքով` հունիսի 30-ին վճիռ կկայացվի նախկին նախագահի տանը հայտնաբերված ապօրինի զենքի առնչությամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Ավելի վաղ Թունիսի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Բեն Ալին մեղադրվում է լուրջ հանցագործություններին մասնակցություն ունենալու մեջ, որոնց «նպատակն է եղել մեկ երկրի քաղաքացիների մեջ թշնամություն սերմանելը, որպեսզի նրանք սկսեն սպանել միմյանց»:

Թունիսի նախկին նախագահին վերաբերող հիմնական մեղադրանքը, այդուհանդերձ, կապված է 2010-ի դեկտեմբերին և 2011-ի սկզբին երկրում բռնկված հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների հետ:

Բեն Ալին հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:

Tekali Taxi