Home / Հայաստան / Շիկահերները կհավաքվեն Սոչիում «իքսիկ-նոլիկ» խաղալու

Շիկահերները կհավաքվեն Սոչիում «իքսիկ-նոլիկ» խաղալու

Այսօր Սոչիում մեկնարկում է շիկահերների առաջին համառուսական հավաքը, որին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած մի քանի հարյուր շիկահերներ, հաղորդում է Mignews.com-ը:

Միջոցառման կազմակերպիչ Ելենա Շուշկևիչը հայտնել է, որ  հավաքի ծրագիրն իր մեջ ներառում է շիկահերներին նվիրված աշխարհում առաջին թանգարանի ու հուշարձանի բացումը:

Նրա խոսքով` քաղաք-հանգստավայրում կկայանա նաև Ռուսաստանում «շիկահերների համար առաջին ռեստորանի» հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

Բացի այդ սեղանների վրա կկայանա աշխարհում «իքսիկ-նոլիկ» խաղի ամենախոշոր մրցաշարը` «Շիկահերները մնացած բոլորի դեմ» խորագրով:

Tekali Taxi