Home / Հայաստան / «Գյալաջիի ժամանակ չունենք». ՀԱԿ-ին հետաքրքրում են արդյունավետ փոփոխություններ

«Գյալաջիի ժամանակ չունենք». ՀԱԿ-ին հետաքրքրում են արդյունավետ փոփոխություններ

Ինչո՞ւ են իշխանություններն անդրադառնում այն հարցին, թե բանակցություններն անընդունելի են, իսկ երկխոսությունը` ընդունելի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարց է բարձրացրել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ներկայացրել իր անձնական տեսակետը.

«Բանակցությունը դա մի գործընթաց է, որն ուղղված է պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Խուսափելով բանակցություններից` իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք չեն ուզում ընդգրկվել մի պրոցեսի մեջ, որի արդյունքում կլինեն պայմանավորվածություններ: Նրանք ուզում են, ինչպես իրենք են ասում, երկխոսել, ուզում են կազմակերպել կարծիքների փախանակում, եթե կուզեք` գյալաջի: Մենք գյալաջիի ժամանակ չունենք: Մեզ հետաքրքրում են արդյունքներ և համակարգային փոփոխություններ»,- ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ պարզ է, որ մի կողմից` կա ըմբռնում իշխանությունների կողմից, որ երկխոսությունը կարևոր գործընթաց է, մյուս կողմից` իշխանությունները դեռևս խուսափում են այդ երկխոսությանը լիարժեք բովանդակություն տալու պատրաստակամությունից:

«Այսինքն` մենք պետք է հասնենք մի իրավիճակի, որը կլինի արդյունավետ: Մենք նշել ենք, որ միակ ձևը դա պատվիրակությունների հանդիպումն է»,- հայտրարել է Զուրաբյանը:

Tekali Taxi