Home / Հայաստան / «Իջևանցիները հպարտանում են Նիկոլով…». ՀԱԿ-ը հանդիպեց ակտիվիստների հետ

«Իջևանցիները հպարտանում են Նիկոլով…». ՀԱԿ-ը հանդիպեց ակտիվիստների հետ

Հայաստանում իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի փոփոխությունը նշմարվում է  հենց այստեղ, հենց այս փողոցում: Այսօր Իջևանում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվսիտների հետ հանդիպման ժամանակ Կոնգրեսի գրասենյակի մոտ կայացած փոքրիկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանը:

«Երբ ամիսներ առաջ ՀԱԿ-ը նախաձեռնեց քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով հանրահավաքների շարք, որից մեկը պետք  տեղի ունենար Իջևանում,  եկանք Իջևան. մի զարհուրելի տեսարան էր, փոքր քաղաքի համար նախադեպը չունեցող: Այստեղ չորս բոլորը ոստիկանական պատեր էին ու էդ ոստիկաններից բացառությամբ մի քանի պիստոնների, բոլորի դեմքից հասկացվում էր, որ իրենք կատարում են մի հրաման, որը իրենց սրտից չի բխում: Համենայնդեպս միջոցառումը տեղի ունեցավ»,- ասել է Դավիթ Մաթևոսյանը և հիշեցրել, որ թեև այն  ժամանակ մասնակիցներն ավելի քիչ էիք, բայց ներկաները վստահ էին, որ ճիշտ գործ են կատարում:

«Էսօր, երբ այլևս Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և Նիկոլ Փաշինյանը եկել է  ձեզ հետ հանդիպելու, որևէ ոստիկան չկա, որևէ համազգեստավոր չկա, սա իրավիճակի փոփոխության ամենավառ վկայությունն է: Ես ուզում եմ ասել, որ այդ օրվա ձեր մասնակցությունը միջոցառմանը էն մի կաթիլն էր ամբողջ գործընթացի, որի արդյունքում քաղբանտարկյալներն ու Նիկոլը ազատ արձակվեցին»,- նշել է Մաթևոսյանը

Նա համոզմունք է հայտնել, որ իջևանցիները հպարտանում են Նիկոլով և կոչ է արել, որ ավելի շատեը հետևեն Նիկոլի օրինակին, որից հետո «խաղաղ ու բարեկեցիկ Հայաստանը օր առաջ կդառնա մերը»:

Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով  խոսել է Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ այսօր Կազանում ընթացող Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին:

«Շատերը հարցնում են, որն է  ՀԱԿ-ի դիրքորոշումը: Մենք այս պահին չունենք դիրքորոշում, չենք կարող հայտնել մեր մոտեցումը, որովհետև փաստաթղթից տեղյակ չենք: Վերջին պահին էլ կարող են էնպիսի փոփոխություններ լինեն, որ  թե մեզ համար շահեկան լինի և մենք իսկապես գոհ լինենք, որ վերջապես հակամարտությունը կարգավորվեց, կամ կարող է  շատ վտանգներ առաջանալ», – ասել է Կարապետյանը:

Tekali Taxi