Home / Հայաստան / Երևանում դանակահարել են սրճարանի սեփականատիրոջը

Երևանում դանակահարել են սրճարանի սեփականատիրոջը

Հունիսի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են սրճարաններից մեկի սեփականատեր, 60-ամյա Նուբար Ջ.-ին, որը ձեռքի և որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 00.05-ին ոստիկանության ծառայողները, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Ն.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 23.40-ին Նուբար Ջ.-ին պատկանող սրճարանում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել նրան:

Տիգրան Ն.-ն ձերբակալված է, հայտնում են ոստիկանությունից:


Լուսանկարը` haykland.com-ից

Tekali Taxi