Home / Հայաստան / Կառավարությունը հրաժարական չի տա, համոզված է նախարարը

Կառավարությունը հրաժարական չի տա, համոզված է նախարարը

Կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ` ուշ աշնանը: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը:

«Սրանք են համարվում հասարակական դժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին` անհեթեթ է», – ասել է Աշոտյանը:

Ըստ նրա` ասյօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա; Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ահռելի արտագաղթը, գյուղի խայտառակ վիճակը, տնտեսական ճգնաժամը, քաղաքական ճգնաժամը նման խնդիրներ չեն, Աշոտյանն ասել է. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի և մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»:

Tekali Taxi