Home / Հայաստան / Քադաֆին կարող է բանակցել Բելառուսի հետ

Քադաֆին կարող է բանակցել Բելառուսի հետ

Մուամար Քադաֆին կհեռանա Լիբիայից առավելագույնը 2-3 շաբաթից: Այս մասին հայտարարել է Լիբիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Տրիպոլիի նախկին մշտական ներկայացուցիչ Աբդուրահման Մոհամեդ Շալգամը, ով անցել է ընդդիմության կողմը: Նրա խոսքով` Լիբիայի առաջնորդը բանակցություններ է վարում բարեկամական երկրների հետ, որպեսզի լքի երկիրը` միաժամանակ պահպանելով իր փողերը և խուսափելով Հաագայի միջազգային դատարանում գործընթացներից:

Դիվանագետը չի բացառել, որ Քադաֆին կարող է բանակցություններ վարել Բելառուսի հետ: Շալգամի կարծիքով` Տրիպոլիի ներկայիս ռեժիմի գոյության վերջին օրերին կարող է տեղի ունենալ ինչ-որ անկանխատեսելի բան:

«Քադաֆին վտանգավոր մարդ է: Չգիտեմ` նա ինչ կանի Տրիպոլին լքելուց առաջ: Ես հույսս դրել եմ Տրիպոլիի բնակիչների վրա, ովքեր ազատություն են ուզում, և հավատացած եմ, որ կփրկեն իրենց քաղաքը ավերածությունից: Հուսով եմ, որ նրանք ավելի ուժեղ կգտնվեն, քան Քադաֆիի չար մտադրությունները»,- ասել է Շալգամը:

Tekali Taxi