Home / Հայաստան / Աշխարհում առաջին անգամ կնոջը դատապարտել են Ցեղասպանության համար

Աշխարհում առաջին անգամ կնոջը դատապարտել են Ցեղասպանության համար

Միջազգային քրեական տրիբունալը, որը քննում է Ռուանդայի գործը, այսօր ցմահ ազատազրկման է ենթարկել կանանց հարցերով Ռուանդայի նախկին նախարար Պոլին Նիրամասուխուկոյին: Վերջինս մեղավոր է ճանաչվել Ցեղասպանության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ: Նա առաջին կինն է, ով մեղավոր է ճանաչվել Ցեղասպանության մեջ միջազգային արդարադատության կողմից: Հետաքննության համաձայն` 1994 թվականին Նիրամասուխուկոն մասնակցություն է ունեցել տուտսիների զանգվածային ոչնչացման գործում:

1994 թվականին Ռուանդայի ժամանակավոր կառավարությունը կազմակերպեց տուտսիների զանգվածային ոչնչացում: 100 օրերի ընթացքում երկրում խոշորագույն խուտու ցեղը սպանեց տուտսիների ցեղախմբի մոտ 800 հազար ներկայացուցիչների:

Ի դեպ, 1994 թվականին Ռուանդայում իրագործված սպանությունների արագությունը 5 անգամ գերազանցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական համակենտրոնացման ճամբարներում տեղի ունեցած սպանություններին:

Tekali Taxi