Home / Հայաստան / Ուժեղագույն ֆուտբոլիստները միացել են ապստամբներին

Ուժեղագույն ֆուտբոլիստները միացել են ապստամբներին

Լիբիայի ուժեղագույն ֆուտբոլիստները հայտարարել են շուրջ երեք ամիս երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի բանակի դեմ պայքարող ապստամբների կողմն անցնելու մասին:

Ֆուտբոլիստներն իրենց որոշման մասին պատմել են BBC-ին:

Ապստամբների կողմն անցած ֆուտբոլիստներից 4-ը ազգային հավաքականի խաղացողներ են, այդ թվում` դարպասապահ Ջումու Գտատան, ինչպես նաև Տրիպոլիի գլխավոր ֆուտբոլային ակումբի մարզիչ Աբդել բին Իսան: Գտատայի խոսքով` նա կուշտ է Քադաֆիի ռեժիմից: «Ուզում եմ ասել հրամանատար Քադաֆիին, որ մեզ հանգիստ թողնի և մեզ ազատ Լիբիա ստեղծելու հնարավորություն տա»,- հայտարարել է դարպասապահը:

Ինչպես հայտնում է BBC-ին, Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ ֆուտբոլը մեծ հռչակ է վայելում, այդքան հայտնի ֆուտբոլիստների` ապստամբների միանալու հանգամանքը, անկասկած, շոշափելի քարոզչական ազդեցություն կունենան Քադաֆիի ռեժիմի վրա:

Մարզիչ բին Իսայի խոսքով` իր արարքով նա ցանկանում է ցույց տալ, որ Լիբիան պետք է միասնական և ազատ դառնա: «Ես ցանկանում եմ մի առավոտ արթնանալ և տեսնել, որ Քադաֆին այլևս չկա»,- պատմել է Ֆուտբոլիստը:

Tekali Taxi