Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը նախաճաշել է Թաթարստանի նախագահի և հանդիպել է համանախագահների հետ

Սերժ Սարգսյանը նախաճաշել է Թաթարստանի նախագահի և հանդիպել է համանախագահների հետ

Այսօր Կազանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, որից հետո կայացել է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երեկ երեկոյան «Կազան» ձիասպորտի համալիրում Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:

Tekali Taxi