Home / Հայաստան / ԵԽԽՎ-ն առաջարկում է քաղաքացիներին թույլ տալ քվեարկել 16 տարեկանից

ԵԽԽՎ-ն առաջարկում է քաղաքացիներին թույլ տալ քվեարկել 16 տարեկանից

ԵԽԽՎ-ն կոչ է արել իր կազմում ընդգրկված անդամ պետություններին քննարկել ընտրելու իրավունքի համար սահմանված տարիքի նվազեցման հնարավորությունը, որը թույլ կտա երիտասարդներին մասնակցել նախագահական, խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 16 տարեկանից:

Այս մասին ասված է հունիսի 23-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի մեջ:

Փաստաթղթում մասնավորապես կոչ է արվում Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ստեղծել բոլոր հնարավոր նախադրյալները երիտասարդներին կրթության միջոցով հասարական կյանքում ընդգրկելու համար, հետազոտել ընտրելու իրավունքի համար սահմանված տարիքը մինչև 16-ի իջեցնելու հնարավորությունը:

Ինչպես նշել է զեկույցի և նախագծի հեղինակ, սերբ պատգամավոր Միլոշ Ալիգրուդիչը, այս փաստաթղթի գլխավոր նպատակներից մեկը ժողովրդավարության մեծացումն է: «Ժողովրդագրական փոփոխություններ են տեղի ունեցել, և երիտասարդները մեկուսացված են այդ գործընթացում»,-ասել է նա:

Tekali Taxi