Home / Հայաստան / Հրշեջները Երևանի կենտրոնում հրդեհվող շենքից դուրս են բերել երեխային և նրա մորը

Հրշեջները Երևանի կենտրոնում հրդեհվող շենքից դուրս են բերել երեխային և նրա մորը

Րոպեներ առաջ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց հրդեհվող շենքից հրշեջները դուրս են բերել փոքր երեխայի և նրա մորը:

Epress.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է Արամի փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկում` ՀՀ Արտգործնախարարության հետնամասում գտնվող տարածքում: Դեպքի վայր է ժամանել երեք մարտական հաշվարկ, որոնք մեկուսացրեցին հրդեհը և նշված շենքի բարձր հարկից կարողացան դուրս բերել երեխային և մորը:

Tekali Taxi