Home / Հայաստան / Հնդիկը 37 տարի չի լողացել ու սափրվել` սպասելով արու զավակի

Հնդիկը 37 տարի չի լողացել ու սափրվել` սպասելով արու զավակի

Հնդիկ Քայլաշ Սինգհը 1974 թվականից ի վեր չի լողացել` համոզված լինելով, որ դա կօգնի իրեն արական սեռի ժառանգ ունենալ: Հարսանիքից անմիջապես հետո տղամարդուն նման «օգտակար» խորհուրդ է տվել մի քուրմ:

Խորհուրդը, փաստորեն, չի օգնել: Սինգխը 7 աղջիկ ունի, որոնցից կրտսերն այժմ 16 տարեկան է, հայտնում Regions.ru-ն:

Սինգհն  ապրում է հնդիկների համար սուրբ համարվող Վարանասի քաղաքում` Գանգայի ափին, որտեղ ջերմաստիճանը գրեթե չի իջնում 47-ից: Սինգհն ամեն օր ստիպված է նման պայմաններում խնամել իր կովերին, և միակ հիգիենիկ միջոցը, որ նա իրեն թույլ է տալիս (բացի ձեռքերի լվացումից և բերանի ողողումից), «կրակե բաղնիքն» է, որը ենթադրում է մարիխուանայի օգտագործումը, Շիվա Աստծուն աղոթելն ու կրակի մոտ պարելը: Նրա հետ կողք կողքի ապրելը հեշտ չէ, և ընտանիքն անգամ ուժով փորձել է նրան աղբյուրի մեջ նետել: Սակայն «սկզբունքային» Քայլաշ Սինգհին հաջողվել է դուրս պրծնել  և փախչել:

«Նա ասում է, որ ավելի շուտ կմեռնի, քան կլողանա նախքան ես նրան տղա կպարգևեմ»,- պատմել է Կալավատի Դևին`Սինգհի 60-ամյա կինը: «Դա այնքան երկար է շարունակվում, որ մենք արդեն սովորել ենք: Կինը պատմել է, որ փորձել է ստիպել նրան լոգանք ընդունել` մերժելով ամուսնական հարաբերություններ ունենալ, սակայն ինքն առաջինն է հանձնվել:

Tekali Taxi