Home / Հայաստան / Մինչև հունիսի 24-ը համաներմամբ ազատ է արձակվել 487 դատապարտյալ

Մինչև հունիսի 24-ը համաներմամբ ազատ է արձակվել 487 դատապարտյալ

Մայիսի 27-ից մինչև հունիսի 24-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը ներկայացնում է ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12,

«Սևան» – ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20,

«Հրազդան» – ազատ է արձակվել 26-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14,

«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:

Tekali Taxi