Home / Հայաստան / ԱՄՆ-ն ողջունում է Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը

ԱՄՆ-ն ողջունում է Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերին:

Նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մշտական ամրապնդումը` բարձր գնահատելով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների հավասարակշռված մոտեցումն ու քաղաքականությունը:

«Միացյալ Նահագների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում համարում ենք կայունությունն ամրապնդող գործոն: Մենք գոհունակություն ենք հայտնում մի շարք ոլորտներում մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց ունենալու կապակցությամբ և, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ առաջընթաց ունենաք երկկողմ տնտեսական առևտրական հարաբերություններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը:

Tekali Taxi