Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի դատը` հուլիսի 6-ին

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի դատը` հուլիսի 6-ին

ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վերահսկողություն իրականացնող դատախազ Հովսեփ Սարգսյանն «Առավոտ» օրաթերթին հայտնել է, որ հուլիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուրիրավասության դատարանում սկսվելու է մանկապղծության մեջ մեղադրվող գործարար, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Օրաթերթը նշում է, որ, հավանաբար, առաջին դատական նիստը դռնբաց կլինի, իսկ հետագա դատական նիստերը, զոհերի (թվով 10) շահերից և իրավուքնների ելնելով, կլինեն դռնփակ:

Հիշեցնենք, որ համաձայն ներկայացված մեղադրանքի Սերոբ Տեր-Պողոսյանն Ախթալա քաղաքում «սեռական հասունության չհասած տղաների հետ նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է սեքսուալ բնույթի գործողություններով»:

Մեղադրանքն ապացուցելու դեպքում գործարարը կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման:

Tekali Taxi