Home / Հայաստան / Ամերիկահայ գործարարը չի ասում, թե ով իրեն թույլ չի տալիս բիզնեսներ սկսել Հայաստանում

Ամերիկահայ գործարարը չի ասում, թե ով իրեն թույլ չի տալիս բիզնեսներ սկսել Հայաստանում

Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում բողոքել է Հայաստանում հաստատված մենաշնորհներից և հայտարարել է, թե ինքը ցանկացել է զբաղվել Ռուսաստանից փայտանյութի ներկրկմամբ, բայց իր համար խոչընդոտներ են ստեղծվել: Ապա նա ցանկացել է զբաղվել ցորենի բիզնեսով, և այս դեպքում ևս նրան խոչընդոտել են: Գործարարը նշել է, որ իր յուրաքանչյուր ասուլիսից կամ հարցազրույցից հետո հարկային մարմիններից իր մոտ խմբերով «այցելության» են գալիս և լայնածավալ ստուգումներ անցկացնում:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը առաջարկել է Հովնանյանին հրապարակել այն մարդկանց անունները, որոնք թույլ չեն տվել զբաղվել վերոնշյալ բիզնեսներով, սակայն նա ոչ մի անուն չի տվել:

Նշենք, որ Հովնանյանը Հայաստանում ներգրավված է անշարժ գույքի բիզնեսում, նրա ընկերությունը` «Հովնանյան ինտերնեյշնլը», կառուցել է Երևանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Վահագնի թաղամասը»:

Tekali Taxi