Home / Հայաստան / ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին կհնչի ընդդիմության պատասխանը իշխանություններին

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին կհնչի ընդդիմության պատասխանը իշխանություններին

Այսօր ժամը 20:00-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրել, որի ավարտին ընդդիմադիր ուժը երթ է անցկացնելու:

Հանրահավաքի օրակարգի հիմնական հարցը ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ Կոնգրեսի պատասխանն է իշխանություններին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարել էր, որ չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, որը Կոնգրեսի հիմնական պահանջն է:

Ակնկալվում է, որ ընդդիմության պատասխանը կհնչեցնի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքի և երթի անցկացման իրազեկումն ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից:

Tekali Taxi