2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Դավութօղլուն կշարունակի զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ Աբդուլա Գյուլի խնդրանքով ներկայացրել է նոր կառավարության ցուցակը, որը դեռևս պետք է հաստատվի Գյուլի կողմից: Ինչպես նշում է «Ռադիկալ» օրաթերթը, լուրջ փոփոխություններ նոր կառավարության կազմում չեն լինի:

Օրաթերթի փոխանցմամբ, իրենց տեղը, մասնավորապես, կպահպանեն երկու փոխվարչապետներ Բյուլենթ Արինջը և Ալի Բաբաջանը:

Իր պաշտոնում կշարունկի պաշտոնավարել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: