Home / Հայաստան / Կալանավայրերում նորմալ հաց են բաժանում, պնդում են փորձարկողները. կալանավորները դժգոհ են

Կալանավայրերում նորմալ հաց են բաժանում, պնդում են փորձարկողները. կալանավորները դժգոհ են

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ, նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Վերջինս հաց է մատակարարում Երևանում տեղակայված 5 ՔԿՀ-ների` «Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան Կենտրոն»:

Արտադրված և կալանավորներին բաժանվող հացի նմուշի լաբորատոր փորձարկումը ցույց է տվել, որ հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին:

Այս առնչությամբ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ, չնայած փորձարկման արդյունքներին, կալանավորներից հաճախ կարելի է լսել, որ իրենց տրվող հացն այնքան խոնավ է, որ դժվար թե այն պարբերաբար օգտագործելուց հետո առողջական խնդիրներ չառաջանան:

Օրաթերթը նշում է, որ մեկ տարի առաջ այս խնդրով հետաքննություն է իրականացրել. կալանավորներից մեկը խմբագրություն բանտից հաց էր ուղարկել, որը մեծ վերապահումով կարելի էր հաց համարել:

«Հրապարակումների արդյունքում հացի որակը որոշակիորեն փոխվեց. ի դեպ`այն ժամանակ ևս հաց մատակարարում էր նույն հիմնադրամը», – գրում է «ՉԻ»-ն:

Tekali Taxi