Home / Հայաստան / Կրիաները կաթվածահար են արել Քենեդու օդանավակայանի աշխատանքը

Կրիաները կաթվածահար են արել Քենեդու օդանավակայանի աշխատանքը

Չորեքշաբթի` հունիսի 29-ին, մոտ 150 կրիաներ խաթարել են Նյու Յորքի Ջոն Ֆ.Քենեդու անվան օդանավակայանի աշխատանքը` տասնյակ չվերթների հետաձգման պատճառ դառնալով: «Փախստական» կրիաները դուրս են եկել Ջամայկա Բեյ ծոցից, որն անմիջապես օդանավակայանի մոտ է գտնվում, և հայտնվել թռիչքուղու վրա, հայտնում է TIME’s NewsFeed-ը:

Այս երևույթը նոր չէ օդանավակայանի աշխատակիցների համար: Կրիաները սովորաբար տարվա այս շրջանում առավել հարմար ափեր են փնտրում ձվադրման համար: Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով անձնակազմը առավոտյան ժամը 06:45-ից սկսած օգնել է կրիաներին տեղափոխվել իրենց մշտական բնակավայր:

Նման միջադեպ տեղի է ունեցել 2009 թվականին: Այն ժամանակ նյույորքյան օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել թռիչքուղին ծածկած մի քանի տասնյակ կրիաների պատճառով:

Tekali Taxi