Home / Հայաստան / Հայտնի ֆուտբոլիստը վիճաբանություն է սադրել զուգարանի մոտ

Հայտնի ֆուտբոլիստը վիճաբանություն է սադրել զուգարանի մոտ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին իր վարքով անակնկալի է բերել Գլասթոնբերի փառատոնի հանդիսականներին` առանց հերթի ներխուժելով սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված զուգարան:

Տեսնելով, թե ինչպես է Ռունին դուրս գալիս զուգարանից` հերթի մեջ կանգնած աղջիկն անմիջապես դիտողություն է արել նրան, սակայն ֆուտբոլիստը որոշել է չարձագանքել նրա խոսքերին:

Մի քանի վայրկյան անց մուտքի մոտ իսկական վիճաբանություն է սկսվել:

Ոմանք ապացուցում էին սիրած ֆուտբոլիստի արարքի արդարացիությունը, ուրիշները նշում էին Ռունիի անքաղաքավարությունն ու հաշմանդամների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Սակայն մինչ մարդիկ թեժ վեճի էին բռնվել, ֆուտբոլիստն արդեն հասցրել էր վերադառնալ VIP տարածքում իրեն սպասող կնոջ` Քոլինի մոտ:

Tekali Taxi