Home / Հայաստան / Կահիրեում դժգոհում են Մուբարաքի դատավարության ձգձգումից

Կահիրեում դժգոհում են Մուբարաքի դատավարության ձգձգումից

Եգիպտոսի մայրաքաղաքում ավելի քան 1000 մարդիկ վնասվածքներ են ստացել ոստիկանության և ցուցարարների միջև ծագած բախման հետևանքով: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` վիրավորվածների թվում կա 40 ոստիկան:

Կահիրեում անկարգությունները սկսվել են հունիսի 28-ին և շարունակվել հաջորդ օրը: Զանգվածային դժգոհության ալիքի պատճառ է դարձել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհների նկատմամբ դատական վարույթների հետաձգումը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ընդդիմության և իշխանությունների միջև ծագած այս բախումն ամենադաժանն է եղել, նշում են ԶԼՄ-ները:

«Մենք ռեժիմի փոփոխություն ենք պահանջում»,- վանկարկել են ցուցարարները, որոնց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Ցուցարարներն էլ, իրենց հերթին, քարեր և վառելանյութով լցված շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Եգիպտոսի Գերագույն զինվորական խորհուրդը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ անկարգությունները կոչված են ժողովրդի և իրավապահների միջև տարաձայնություններ ստեղծել, ինչպես նաև երկրի իրավիճակը ապակայունացնել»:

Tekali Taxi