Home / Հայաստան / Ապօրինի ոսկին կարող էր նախատեսված լինել Հայաստանի համար

Ապօրինի ոսկին կարող էր նախատեսված լինել Հայաստանի համար

Յակուտիայում ավելի քան 11 մլն ռուբլի արժողությամբ 8 կգ ապօրինի ոսկի է առգրավվել երկու հայաստանցիներից:

Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Յակուտսկ քաղաքում տեղի հանքերից գողացվող ոսկու գնորդների ապօրինի խումբ է գործում:

«Դեյտա» գործակալության տվյալների համաձայն, կեսօրին տղամարդիկ մեքենաներով ժամանել են բնակելի շենքերից մեկի բակ, որտեղ էլ բերման են ենթարկվել: Հանդիպման եկած տղամարդկանց մեքենաներից մեկում սև պոլիէթիլենային փաթեթ է հայտնաբերվել, որի մեջ դեղին գույնի մետաղ է եղել:

Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դա իսկապես բնական չմշակված ոսկի է:

Ձերբակալվածները 1972 և 1973 թթ. ծնված հայեր են: Նրանց խոսքով`Յակուտիայում նրանք բավական օրինական բիզնեսով են զբաղվում. աշխատում են շինարարության և հասարակական սննդի ոլորտում, իսկ ոսկին «հարմար գնով պատահաբար են ձեռք բերել» մի ծանոթ մարդուց:

Հետաքննությունը ենթադրություն է հայտնում, որ հետագայում նրանցից առգրավված ոսկին կարող էր վերավաճառվել և ուղղվել Հայաստանի ոսկերիչներին ավելի հարմար գներով:

Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Նման դեպքերի համար օրենքը մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում:

Tekali Taxi