Home / Հայաստան / Red Bull-ը վնաս է առողջությանը, հաստատում են բժիշկները

Red Bull-ը վնաս է առողջությանը, հաստատում են բժիշկները

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են երեխաների և դեռահասների առողջության համար: Նման եզրահանգման են եկել ավստրալացի մանկաբույժները:

Հետազոտության հեղինակ Մարսի Շնայդերի խոսքով` Ավստրալիայում էներգետիկ ըմպելիքները մեծ տարածում ունեն երիտասարդության շրջանում: Խոսքը այսպես կոչված սպորտային և վիտամինացված ըմպելիքների մասին է` Gatorade, Powerade, Red Bull, V և Monster: «Նրանցում առկա կոֆեինը կարող է հանգեցնել սրտի կծկումների հաճախականացման, շնչերակային ճնշման տատանման, ինչպես նաև հոգեկան գրգռվածության,- ընդգծել է Շնայդերը, – Բարձր կալորիականություն և շաքարավազ պարունակող նման ըմպելիքները նպաստում են ճարպակալությանն ու կարիեսի առաջացմանը»:

Բացի այդ, արտադրողները համային հատկանիշների համար նաև թթվային նյութեր են ավելացնում, ինչը հանգեցնում է ատամների էմալի քայքայման:

«Կարծում ենք, որ էներգետիկ ըմպելիքները պետք է ամբողջությամբ բացառվեն երեխաների սննդակարգից: Միայն սովորական ջուրն է հանդիսանում ծարավի հագեցման հիմնական աղբյուր, ինչպես երեխաների, այնպես էլ դեռահասների համար»,- նշել են հետազոտողները:

Tekali Taxi