Home / Հայաստան / ԱՄՆ գաղտնի ծառայությունները փնտրում են Օբամայի «մարդասպաններին»

ԱՄՆ գաղտնի ծառայությունները փնտրում են Օբամայի «մարդասպաններին»

ԱՄՆ գաղտնի ծառայությունը սկսել են Fox News ամերիկյան հեռուստաալիքի Twitter միկրոբլոգի էջը ջարդած հաքերին, ով ԱՄՆ անկախության օրվա նախօրեին (հուլիսի 4 – Epress.am) երկրի նախագահ Բարաք Օմաբայի մահվան մասին հաղորդագրություններ էր տարածել:

Ինչպես հաղորդում է Washington Post-ը, հակերները կարողացել են մատչում ստանալ Fox News-ի միկրոբլոգին և գրել, որ Բարաք Օբաման հրազենային երկու վնասվածք է ստացել: Հաղորդագրության հեղինակները նաև հաջողություն են ցանկացել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

«Հաշվի առնելով «կատակ» հաղորդագրությունների լրջությունը` մենք հետաքննություն ենք սկսել», – հայտարարել է ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչ Ջորջ Օգիլվին:

Fox News-ի փոխնախագահ Ջեֆ Միզենթին, իր հերթին, պահանջել է Twitter կայքից սեփական հետաքննությունն անցկացնել:

Tekali Taxi