Home / Հայաստան / Ռուսաստանում գիտեն արաբական հեղափոխությունների պատճառները

Ռուսաստանում գիտեն արաբական հեղափոխությունների պատճառները

Արաբական երկրների ներկայիս ցնցումների սկզբնաղբյուր են հանդիսանում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառում առկա խնդիրները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:

Դիվանագետի խոսքով` չնայած տարածաշրջանի առանձին երկրներում տեղի ունեցած իրադարձություններում առկա տարբերություններին, դրանք շատ ընդհանուր եզրեր ունեն: «Այդ երկրներից շատերում երկար ժամանակ հասունանում էր բռնապետական համակարգի ճգնաժամը:

«Առաջնորդների և ընդհանուր քաղաքական վերնախավի անփոփականությունը, սոցիալական շարժունության ցածր մակարդակը, անհրաժեշտ բարեփոխումների ուշացած իրականացումը  կամ առհասարակ դրանց բացակայությունը, գործազրկության ցածր մակարդակը, կոռուպցիան, այլ սոցիալական հիվանդությունները. այս բոլոր կոֆլիկտածին գործոնները կուտակվել են շատ տարիների ընթացքում և պայթեցին այս տարվա սկզբին»,- «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է դիվանագետը:

Ընդհանուր առմամբ, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը ողջունել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ժողովրդավարական վերակառուցումները, սակայն ընդգծել է, որ դրանք չպետք է պարտադրված լինեն դրսից:

Tekali Taxi