Home / Հայաստան / Գորիսի զորամասում բռնաբարության դեպք չի գրանցվել, պնդում է ՊՆ-ն

Գորիսի զորամասում բռնաբարության դեպք չի գրանցվել, պնդում է ՊՆ-ն

Epress.am-ը տեղեկություններ է ստացել, որ Գորիսի զորամասերից մեկում անցյալ շաբաթ միջադեպ է գրանցվել: Մի բարձրաստիճան սպա, մտնելով զորամաս, ականատես է եղել, թե ինչպես են երեք զինվորներ բռնաբարում մեկ այլ զինվորի:

Բարձրաստիճան զինվորականը բռնաբարողներին պատժելու համար կրակել է նրանց ոտքերին:

Epress.am-ը դեպքի իսկությունը ճշտելու համար զրուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի հետ, ով նշել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Սարգսյանը:

Tekali Taxi