Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի հետ

Կարեն Կարապետյանը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի հետ

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով` հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ, որոնց շրջանակում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացմանն առնչվող  հարցեր։ Նախատեսվում է  նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի վավերացում։

Երևանի քաղաքաքապետի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպումներ կունենա գործարար շրջանների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi