Home / Հայաստան / Վրաստանում հայտնաբերել են ենթադրաբար Պուշկինի տատիկի մոր դամբարանը

Վրաստանում հայտնաբերել են ենթադրաբար Պուշկինի տատիկի մոր դամբարանը

Վրացի գիտնականները փորձում են պարզել` արդյոք Ալեքսանդր Պուշկինի տատիկի մայրն իրենց երկրում է հանգչում: Դուշետիի բնակիչները հայտարարում են, որ Նատալյա Հանիբալի աճյունը գտնվում է Կարանգոզիշվիլի և Մոզդոկելի ընտանեկան դամբարանում:

Այս ենթադրության մասին Թամար Մոզդոկելին կարդացել է իր հորաքրոջ գրառումներում: 1973 թվականին, երբ գերեզմանի վրա գրառումն ավելի հստակ էր երևում, Եվգենիա Մոզդոկելին` Թամարայի հորաքույրը, բառ առ բառ այս մասին գրել է իր օրագրում:

Ինչպես երևում է գրառումից, 1836 թվականին իրականացվել է Պուշկինի հարազատներից մեկի հուղարկավորումը:

Գիտնականները ենթադրում ե, որ այդ կինը կարող էր լինել Ալեքսանդր Պուշկինի տատիկի մայրը: Նա վերնախավի ներկայացուցիչ էր, այդ իսկ պատճառով թաղվել է Կարանգոզիշվիլի և Մոզդոկելի ընտանեկան դամբարանում:

Tekali Taxi